Մեկնարկել է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» 2023 թվականի ծրագիրը

Մեկնարկել է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» 2023 թվականի ծրագիրը

02.03.2023

        Մարտի 1-ից  մեկնարկել  է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն»  2023 թվականի ծրագիրը այն կիրականացվի ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ» «Նուբարաշեն» «Վանաձոր», «Վարդաշեն», «Գորիս», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում:

    Ծրագրի  շրջանակում  կիրականացվեն հետևյալ ՝ « Օտար լեզու  /անգլերեն, ռուսերեն/», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ»,  «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Համակարգչային հմտություններ», «Կարի հիմունքներ», «Վարսավիրական հմտություններ»,  «Ընտանեկան բռնության կանխարգելում /հույզերի կառավարում/», «Էթիկա և հայագիտություն», «Կահույքաշինության հիմունքներ» և այլն  դասընթացները:

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը միտված է դատապարտյալների, կալանավորված անձանց և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը՝  կրթության,  գեղագիտական դաստիարակության  և մասնագիտական հմտությունների դասավանդման միջոցով՝  ամենամյա պարբերականությամբ:

 


About the author

Silva Aristakesyan editor