ՀՀ ԱՆ «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Արարատի մարզում պրոբացիայի շահառուների համար գործող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»-ում մեկնարկել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրով, Արդարադատության նախարարի կողմից 2022 թվականի փետրվարի 14-ի N-Ա հրամանով հաստատված, «Կահույքաշինության հիմունքներ» և «Կարի հիմունքներ» առարկայի դասընթացները: Տեսական ուսուցումը կզուգորդվի գործնական պարապմունքների հետ:
Մասնագիտությունների ընտրությունը պատահական չէ, այն բխում է տվյալ մասնագիտությունների նկատմամբ աշխատաշուկայի մեծ պահանջարկից, ինչպես նաև այդ մասնագիտությունները սովորելու և դրանց հմտություններին տիրապետելու ցանկություն ունեցողների թվից:
Այս մասնագիտություններին տիրապետելը էապես կմեծացնի շահառուների վերասոցիալականացման հնարավորությունները՝ դարձնելով նրանց առավել մրցունակ ու ինքնաբավ: