16.05.2023թ.         

Մայիսի 16-ին մեկնարկել են դատական կարգադրիչների ծառայությունների բաժինների և բաժանմունքների պետերի և դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացները:       Դասընթացներն իրականացվում են  ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ  արդարադատության ակադեմիայի հետ համատեղ՝ դատական կարգադրիչների 2023 թվականի նախատեսված ուսուցման ծրագրերով:

        Այս տարի հատուկ ուսուցումն իրականացվում է  Zoom էլեկտրոնային հարթակի միջոցով: Դասընթացները ներառում է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի (ատրճանակ) գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնները, հմտությունները և շարային պատրաստվածության ուսուցում:

         Նախատեսված է դասընթացներն իրականացնել մինչև հուլիսի 19-ը ներառյալ` ապահովելով  213 ունկնդրի հատուկ ուսուցում: