Փետրվարի 20-ից ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով հաստատված 2023 թվականի վերապատրաստման դասընթացները:
Մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման նպատակով դասընթացներին նախատեսվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 550 քրեակատարողական ծառայողի (բոլոր խմբերի) վերապատրաստում: Դասավանդվող տեսական և գործնական պարապմունքները վերջիններիս մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման նպատակով են: Ծառայողները կուսումնասիրեն հետևյալ թեմաները՝ «Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները», «Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարի միջազգային չափանիշները», «Քրեակատարողական հիմնարկներում արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ», «Սթրեսի և ժամանակի կառավարման հմտություններ», «Քրեակատարողական համակարգում իրավախախտ անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները», «Մարդու թրաֆիքինգի կանխարգելում», «Քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առանձնահատկությունները», «Կանանց, 65 տարին լրացած /ծեր/ անձանց, հաշմանդամություն ունեցող և այլ անձանց հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները», «Դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի կազմակերպումը», «Դատապարտյալների կարիքների և ռիսկերի գնահատման հմտություններ» և այլն:
աղբյուրն՝ այստեղ
24.02.2023թ.