ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով հաստատված 2024 թվականի համար անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգումների անցկացման համար առցանց խորհրդատվություններ:
Սույն թվականի հունիսի 25-ից իրականցվում են առցանց հանդիպումներ, որոնց մասնակցում են 2023 թվականին «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման» դասընթացներն անցած, Վկայագրեր ստացած, սակայն որակավորման փուլը չհաղթահարած հոգեբանները, ովքեր ունեն ստուգմանը մասնակցելու իրավունք;
Առաջիկայում՝ հունիսի 27-ին և հուլիսի 1-ին նախատեսվում են առցանց հանդիպումներ որակավորման դասընթացների փուլում մասնակիցների հետ աշխատած դասախոսական կազմի մյուս անդամների հետ: