06.03.20232.

     

 Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի «սոցիալական աշխատանք» բաժնի բակալավրիատի «Սոցիալական աշխատանքը պրոբացիայի ծառայությունում» մասնագիտացմամբ ուսանողները  սույն թվականի փետրվարի 13-ից մարտի 3-ը մասնագիտական պրակտիկան անցկացրեցին  ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ Կենտրոն):

   Պրակտիկայի ղեկավար, Կենտրոնի  վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետ, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Մնացականյանը  և  նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտաշես Մակարյանը  ուսանողներին ծանոթացրեցին Կենտրոնի կառուցվածքին, գործունեությանը, իրականացվող ծրագրերին:   Ուսանողները ծանոթացան նաև ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում  իրականացվող  կրթական և վերականգնողական ծրագրերի շրջանակում դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներին և դրանց սոցիալ-հոգեբանական ազդեցությանը:

  Պրակտիկայի ընթացքում ուսանողներին հնարավորություն տրվեց մասնակցելու հերթական միջոցառումներից մեկին՝ «Կոնֆլիկտների կանխարգելումն ու հաղթահարումը» թեմայով  սոցիալ-հոգեբանական տեսագործնական պարապմունքին, որը  տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

  Ուսանողները գործնականում ծանոթացան նաև Պրոբացիայի ծառայության  շահառուների հետ տարվող սոցիալական ծառայությունների առանձնահատկություններին: