Սեպտեմբերի 12-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկնարկել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացները: Այն տևելու է մինչև 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ը:
Վերապատրաստման մեջ ներառված են քրեակատարողական ծառայողների մասնագիտական հմտությունները և գիտելիքները զարգացնող շուրջ 17 թեմաներ՝ «Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները», «Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարի միջազգային չափանիշները», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի առանձնահատկությունները», «Քրեակատարողական հիմնարկներում արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ», «Դատապարտյալների կարիքների և ռիսկերի գնահատման հմտություններ», «Դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի կազմակերպումը», «Քրեակատարողական համակարգում իրավախախտ անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները» և այլն: