Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, հիմնարկի վարչակազմը, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Միջոցառման նպատակն էր նպաստել դատապարտյալների հայրենասիրական դաստիարակությանը, բարձրացնել նրանց ինքնագիտակցությունն ու ներգրավել ազգային և մշակութային արժեքների պահպանմանը:
Միջոցառման ծրագրի շրջանակում հնչել են հայրենասիրական երգեր, բանաստեղծական կատարումներ, ցուցադրվել են ազգային պարեր և ներկայացվել են բանակի ստեղծման պատմական ակնարկներ:
Հայկ Սանոյանը շնորհավորել է բոլորին #Բանակի օրվա առթիվ՝ նշելով, որ հայկական բանակը ազգային հպարտության անկյունաքարն է՝ #պետության անվտանգության և անկախության ամենամեծ երաշխիքը։
Հայկ Սանոյանը իր խոսքում ընդգծել է, որ #անազատության մեջ գտնվող անձանց ներկայությունն այս միջոցառմանը մի մեծ խորհուրդ է կրում և պետությունն իսկապես բարձր է գնահատում վերջիններիս ներգրավվածությունը #վերասոցիալականացմանն ուղղված նմանատիպ #միջոցառումներին։
«Ձեր մասնակցությունը ոչ միայն ընդգծում է ձեր սերը դեպի պետություն, այլև ապացուցում է, որ հայրենասիրությունն ու համախմբվածությունը ուժ են տալիս յուրաքանչյուր հայի՝ անկախ հանգամանքներից, գտնվելու վայրից և կարգավիճակից»,-նշել է ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը:
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ևս շնորհավորել է ներկաներին կարևորագույն տոնի կապակցությամբ, այնուհետ երախտիքի խոսքեր հայտնել Բանակի #սպաներին և #զինվորներին, որոնց անձնվիրության շնորհիվ կայացել է Անկախ Հայաստանը և սկիզբ է դրվել մեր երկրի նորագույն պատմությանը։
Անդրադառնալով միջոցառմանը՝ Ծովինար Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնին,մասնակից դատապարտյալներին՝ կարևորելով առավել մեծ թվով ազատազրկված անձանց ներգրավումը նմանատիպ միջոցառումներին և, առհասարակ, վերասոցիալականացման ծրագրերին։