2021 թվականի դեկտեմբերի 29-ին և դեկտեմբերի 30-ին «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ուսումնական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակում նախատեսված ժամաքանակով դասերին մասնակցած ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներից` համապատասխանաբար 2 և 22 մասնակից ստացան հավաստագրեր:
Նշենք, որ Ծրագիրն իրականացվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 01-ի N 22-Ա հաստատված հրամանով` 2021 թվականի փետրվարի 18-ից մինչև 2021 դեկտեմբերի 24-ը ներառյալ` ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր», «Երևան-Կենտրոն», «Կոշ», «Սևան», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում:
Ծրագրում ներգրավվել են շուրջ 110 մասնակից, որից 105-ը ստացել է հավաստագիր, 7-ը` վկայագիր: Ծրագրում ներառված են եղել հետևյալ թեմաները՝ «Հայագիտություն և մշակույթ», «Օտար լեզու(անգլերեն,ռուսերեն)», «Համակարգչային հմտություններ» , «Բիզնես գրագիտություն», «Հայոց լեզու և գրականություն», «Վարսավիրական հմտություններ», «Դեկորատիվ կիրառական արվեստ/վիտրաժ, կոլաժ/», «Դեկորատիվ կիրառական արվեստ/ խեցեգործություն, գծանկար, գծագրություն)», «Ընտանեկան բռնության կանխարգելում/ հույզերի կառավարում»: