ՀՀ ԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ-ՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԿԱՆԱՅՔ ՍՏԱՑԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

ՀՀ ԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ-ՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԿԱՆԱՅՔ ՍՏԱՑԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

Նոյեմբերի 08-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ամենամյա «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում թվով 10 կին դատապարտյալ ստացան Ծրագրին մասնակցության Հավաստագրեր:

Ծրագրի մասնակիցները փետրվարից մինչ նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում հաճախել են հետևյալ դասընթացներին.
✅վարսավիրական հմտություններ,
✅ընտանեկան բռնության կանխարգելում /հույզերի կառավարում/,
✅հայոց լեզու և գրականություն,
✅օտար լեզու /անգլերեն/:

Սույն Ծրագրի շրջանակում նաև Պրոբացիայի ծառայության թվով 5 շահառու ստացել են «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում/» , «Դեկորատիվ կիրառական արվեստ/խեցեգործություն, գծանկար, գծագրություն» դասընթացներին Մասնակցության Հավաստագրեր և Վկայագրեր:

 

Նշենք, որ «Վարսավիրական հմտություններ» և «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում/» դասընթացները ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ներում և Պրոբացայի ծառայությունում իրականացվեցին առաջին անգամ: Մասնակիցները, շնորհիվ հմուտ մասնագետի, ծանոթացան վարսավիրական սկզբունքներին, նրբություններին և գաղտնիքներին, սովորեցին՝ ինչպես ստանալ տարբեր կտրվածքներ և սանրվածքներ և ամենակարևորը՝ ինչպես կարողանալ անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի:

«Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում/» դասընթացը, համաձայն ՀՀ քրեակատարողական և պրոբացիոն ոլորտի 2019-2023թթ. ռազմավարության, առաջին անգամ իրականացվեց 2020 թվականին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում: Եվ հաշվի առնելով մասնակցության բարձր ցուցանիշները և ազատազրկվածների կողմից մեծ ոգևորությունը, 2021 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ևս ներառվեց դասընթացների ցանկում և իրականացվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում և Պրոբացայի ծառայությունում:

Ներկայումս Ծրագիրը շարունակվում է դեռևս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, որտեղ Ծրագրի ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:

About the author

admin administrator