ՀՀ ԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ

ՀՀ ԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ

ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրի (այսուհետ`Ծրագիր) 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները:

 

 

Նշենք, որ Ծրագրին մասնակցում է թվով 8 մինչև 19տարեկան ազատազրկված անձ, որոնցից երեքը մասնակցում են պետական ավարտական քննություններին (երկուսը 12-րդ դասարանի և մեկը`9-րդ): Քննությունները կավարտվեն հուլիսի 5-ին:

Շրջանավարտներին մաղթում ենք հաջողություն:

About the author

admin administrator