2019 թվականի մայիսի 4-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Կարբիի ուսումնական կենտրոնում կիրականացվեն Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների հատուկ ուսուցման դասընթացները:
Դասընթացի ընթացքում ծառայողները կծանոթանան հրազենի կառուցվածքին, նշանակությանը, գործադրման կարգին, պայմաններին, ինչպես նաև հրազենի կիրառման, քաղաքացիական պաշտպանության հիմունքներին: Նախատեսվում է իրականացնել հատուկ քննչական ծառայության 17 քննիչների հատուկ ուսուցում։