«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում 2019 թվականի օգոստոսի 1-ին Կենտրոնի ղեկավարությունն այցելեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այցի նպատակն էր հանձնել ավարտական հավաստագրեր այն դատապարտյալներին, ովքեր հաճախել էին հայոց լեզու և գրականություն, անգլերեն լեզու, բիզնես գրագիտություն, համակարգչային հմտություններ, դեկորատիվ կիրառական արվեստ /վիտրաժ, գծանկար, բատիկա,մանրանկարչություն, զարդակիրառական արվեստ, խեցեգործություն/ դասըթցաներին /դասընթացներին մասնակցությունը պետք է լինի առնվազն 240 ակադեմիական ժամ/: Արդյունքում, տասնիննը դատապարտյալներ ստացան հավաստագրեր: Նշենք, որ վերոնշյալ դասընթացների մեկնարկը տրվել է 2019 թվականի փետրավարի 11-ին:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից քրեակատարողական հիմնարկի մարզադահլիճին տրամադրվեց մարզական գույք:

Սույն Ծրագրի շրջանակում օգոստոսի 2-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, վեց դատապարտյալ ևս, վերոնշյալ դասընթացներին նախատեսված ժամաքանակով հաճախելու համար, ստացան ավարտական հավաստագրեր: