30.03.2023թ.

Մարտի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության  «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման  կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) կողմից   «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրում սովորողների համար Կենտրոնի մասնագետներն իրականացրեցին սոցիալ-հոգեբանական «Կոնֆլիկտների հաղթահարումը» թեմայով տեսագործնական պարապմունք:

        Դասընթացավարներ, Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի  հանրակրթության մասնագետներ՝ Աննա Պողոսյանը և հոգեբան, հ.գ.թ. Նունե Մնացականյանը դատապարտյալներին ներկայացրեցին կոնֆլիկտի տեսակների, կառուցվածքի և դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումների մասին ընդհանուր տեղեկություններ:

Պարապմունքի ընթացքում քննարկվեցին կոնֆլիկտային իրավիճակներ, որոնց մասին սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում էր լուծման իր մոտեցումը: Քննարկման արդյունքում ընտրվում էին կոնֆլիկտի լուծման առավել արդյունավետ եղանակներ:

Դասընթացն անցավ ակտիվ և թեժ քննարկումների մթնոլորտում, մեծ էր թեմայի վերաբերյալ դատապարտյալների հետաքրքրությունն ու նորի յուրացման շահագրգռվածությունը: