ԿԵՆՏՐՈՆԻ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

ԿԵՆՏՐՈՆԻ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ 2019 թվականի մայիսի 22-23-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացման և վերապատրաստման հայեցակարգի մշակման» թեմայով աշխատաժողով՝ ուղղված Հայատանում պրոբացիայի ծառայության զարգացմանը:

Աշխատաժողովին մասնակցել են Գերմանիայի և Հայաստանի փորձագետներ: Աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Հայաստանյան ծրագրերի համակարգող (IRZ) Նելլի Թումասյանը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում, պրոբացիայի ծառայողների վերապատրաստման խնդիրները և հնարավորությունները, պրոբացիայի ծառայությունում ռիսկերի և կարիքների գնահատման գործիքների կիրառման անհրաժեշտությունը, հնարավորությունը և սահմանները, Հայաստանում վերականգնողական արդարադատության կիրառման հեռանկարները և վերասոցիալականացման գործընթացը, դատարանների և պրոբացիայի ծառայության համագործակցությունը, քրեակատարողական ծառայության/հիմնարկների և դատարանների համագործակցությունը և այլ հարցեր: Աշխատաժողովին զեկույցներով հանդես են եկել Գերմանացի փորձագետներ Վոլֆգանգ Էյխշտեդթերը, Պրոֆ. Դր. Հայնց Քորնելը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Արմեն Օհանյանը, Գայանե Հովակիմյանը, տեղական փորձագետ Արամ Դարբինյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:

About the author

admin administrator