ԿԱՅԱՑԱՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԱՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի քարտուղարությամբ կայացավ Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյան:

Անչափահասների արդարադատության խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառված է եղել Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագծի ներկայացումը:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում, ողջունելով Խորհրդի անդամներին, շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝ կայուն և արդյունավետ համագործակցության համար: Անդրադառնալով անչափահասների իրավունքների պաշտպանությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ այն Սահմանադրությամբ ամրագրված հատուկ հոգածության ներքո է, և այդ համատեքստում, անչափահասների հանդեպ բռնության դեպքերը ևս անմասն չեն Կառավարության հանձնառությունից՝ առանց բռնության հասարակության կերտման ճանապարհին: Ամփոփելով բացման խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը նման համապարփակ խնդրի լուծման համար կարևորել է համակարգված գործողությունների պլանավորումը և անաչառ մշտադիտարկման իրականացումը՝ ստացված իրական արդյունքների գնահատման համար:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն իր հերթին ողջունել է խորհրդի անդամներին և հույս հայտնել, որ 2016 թվականին ստեղծված Խորհուրդը կշարունակի մնալ անչափահասների իրավունքների պաշտպանության միջգերատեսչական արդյունավետ հարթակ: Այնուհետև, խորհրդի անդամներին ներկայացվել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների 38 կետից բաղկացած ծրագրի նախագիծը, որին էլ հաջորդել է դիտարկումների ներկայացումը և քննարկումը:

About the author

admin administrator