2019 թվականի փետրվարի 11-ից Կենտրոնում մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի փետրվարի 05-ի N 32-Ա հրամանով հաստատված «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների» ծրագրով դասընթացները, որին մասնակցում են «Արմավիր», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները և/կամ կալանավորված անձինք, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շահառուները:

Ծրագրի շրջանակում մասնակիցների համար իրականացվում են հետևյալ դասընթացները՝
 բիզնես
 հայոց լեզու և գրականություն
 անգլերեն լեզու
 դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն, զարդակիրառական արվեստ, խեցեգործություն),
 համակարգչային հմտություններ: