Դեկտեմբերի 27-ին թողարկվել է «Արդարադատություն» գիտական հանդեսի 2022 թվականի վերջին՝ 2 (57) համարը:
Հիշեցնենք , որ «Արդարադատություն» գիտական հանդեսը լույս է տեսնում 2008 թվականից, որտեղ տեղ են գտնում իրավագիտության ոլորտին առնչվող գիտական հոդվածներ և վերլուծություններ:
Պարբերականը 2010 թվականից՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրատարակությունների ցանկում է: Նշված ցանկում գիտական հանդեսի ընդգրկումը կարևոր հարթակ է ոլորտի մասնագետների համար:
Խմբագրական խորհուրդը բծախնդրորեն պահպանում է Հանդեսում տպագրված գիտական աշխատանքների պատշաճ մակարդակը և սահմանված չափանիշներին համապատասխանությունը՝ նպատակ ունենալով ապահովել վերջինիս ուրույն տեղը գրախոսվող գիտական պարբերականների շարքում:
«Արդարադատություն» գիտական հանդեսի թողարկված բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները զետեղված են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայքում: Այստեղ՝ հղում
28.12.2022թ.