ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ 2019 թվականի հուլիսի 25-ին կազմակերպեց երեխաների մասնակցությամբ «Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման գործողությունները» խորագրով քննարկում: Քննարկման ընթացքում երեխաները բարձրաձայնեցին խնդրի հետ կապված իրենց պատկերացումները, մշակեցին և ներկայացրեցին առաջարկություններ, թե ինչ գործողություններ իրենք կձեռնարկեին բռնության կանխարգելման և բռնության հետևանքով տուժած երեխաներին օգնելու համար, նաև առաջարկություններ՝ հասարակությունից երեխաների օտարումը թույլ չտալու վերաբերյալ, և թե ինչպիսին պետք է լինի պետության արձագանքը:

Բացման խոսքով հանդես եկան «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայցուցիչներ՝ Մանկական զարգացման հիմնադրամ, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, «Մուղդուսյան» արվեստի կենտրոն և այլք:

Երեխաների կողմից ներկայացված առաջարկությունները հավաքագրվել և ներառվելու են Մարդու իրավունքների պաշտպանության, Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություններում: Կենտրոնի կողմից պարբերաբար երեխաների մասնակցությամբ կազմակերպվում են միջոցառումներ` դրանով իսկ ապահովելով երեխաների մասնակցությունն իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը:

About the author

admin administrator