Դասընթացներն իրենց բնականոն հունով շարունակվում են #Քրեակատարողական հիմնարկներում.ուսումնասիրվում են «#Հասարակագիտություն» և «#Աշխարհագրություն» առարկաները։
2024թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ ԱՆ «#Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանրակրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել է դաս-միջոցառում «#Հասարակագիտություն» առարկայից՝«Նեոմալթուսականությունը և ՀՀ-ն» թեմայով : Ներկայացվել է #Թովմաս #Մալթուսի կյանքը, գործունեությունը և գաղափարները: Խոսվել #էնեոմալթուսականության և դրանից բխող խնդիրների մասին ևս։ Ներկայացվել է «ոսկե միլիարդ», «լիարժեք» և «անլիարժեք» հասարակություններ հասկացությունների բացատրությունն ու նշանակությունը: Ինչպես նաև մարդկության ութ «#մահասփյուռ մեղքերը», նաև դրանց ավելացվեցին մարդկության ժամանակակից «մեղքերը»: Մասնակիցները ներկայացրել են ՀՀ-ում առկա խնդիրները և քննարկել լուծման տարբերակներ: Կազմակերպվել է ակտիվ քննարկում «#ճանաչիր ինքդ քեզ» սկզբունքի վերաբերյալ:
_________________________________
2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «#Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանրակրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել է դաս-միջոցառում «#Աշխարհագրություն» առարկայից՝«#Կոնֆլիկտներ, միջպետական /տարածաշրջանային/ կոնֆլիկտներ» թեմայով։
Հակիրճ ներկայացվել են #կոնֆլիկտների տեսակները, ցուցադրվել են #միջպետական /տարածաշրջանային/ կոնֆլիկտները, դրանց առաջացման պատճառները։
Ներկայացվել են «#անկլավ» (օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք), «#էքսկլավ» (երկրի սահմաններից դուրս գտնվող տարածք) տերմինների բացատրությունները, ինչպես նաև #կոնֆլիկտների լուծման եղանակները, կատարվել է #քարտեզագրում և քննարկում։