Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանրակրթական
ծրագրի շրջանակում կազմակերպվել է բաց դաս՝ «Կենսաբանություն» առարկայից՝ «Առողջ ապրելակերպ։
Առողջությունը մեր գրավականն է» թեմայով:
Ներկայացվել են մարդու առողջության վրա բացասաբար
ազդող վնասակար սովորությունները` ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութի օգտագործումը, թե ինչպես է այն
անդրադառնում շրջապատի, իրենց ընտանիքի վրա, ինչպես կարող են պայքարել վերը նշվածի դեմ։
Կազմակերպվել է քննարկում, որն անցել է մտքերի ակտիվ փոխանակմամբ։
Դասընթացի ավարտից հետո
անցկացվել է նաև երաժշտաթերապիա։