ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

2019 թվականի սեպտեմբերի 02-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության երեք քրեակատարողական հիմնարկներում մեկնարկեց ազատազրկան ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց (մինչև 19 տարեկան անձանց) հանրակրթության իրականացումը:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանն այցելեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և ներկա գտնվեցին դասապրոցեսին:

Փոխնախարարը զրուցեց անչափահաս դատապարտյալների և կալանավորված անձանց հետ, հույս հայտնեց, որ մեծ հաճույքով են մասնակցելու դասընթացներին, ցուցաբերելու են ակտիվություն, և շնորհակալություն հայտնեց մանկավարժներին, որոնք անելու են առավելագույնը դասապրոցեսը հետաքրքիր ու բովանադակալի դարձնելու համար: Սրբուհի Գալյանը բոլորին մաղթեց հաջողություն՝ քաջալերեց լավ սովորել, որպեսզի ազատության մեջ կարողանան գտնել արժանապատիվ աշխատանք:

ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը ևս խորհուրդ տվեց հնարավորինս շատ կարդալ՝ ընդգծեց, որ կրթությունն է ստեղծում հետագա բոլոր բարիքները:

Այնուհետև, փոխնախարար Սրբուհի Գալյանը «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց հիմնարկում, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ կապված սննդի բազմազանության ու որակի ապահովման, տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի, դատապարտյալների վերասոցիալականացմանն առնչվող միջոցառումների, առկա և ստեղծվելիք աշխատատեղերում դատապարտյալների ներգրավման հետ:

About the author

admin administrator