2022 թվականի ապրիլի 18-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական կենտրոնում մեկնարկվել են ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացները:
Ծրագիրը կիրականացվի երկու խմբով՝ 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև ապրիլի 22-ը և հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր խմբի դասընացները տևում են 5 օր:
Հատուկ ուսուցման տեսական և գործնական դասընթացը անցնելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողները ձեռք կբերեն կարողություններ և հմտություններ «Հրազենի կառուցվածքը, նշանակությունը, նրա հետ վարվեցողությունը և պահպանումը», «Հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանները, վարժաձևերը, գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնները», «Գործնական հրաձգություն», «Ֆիզիկական և մարտական պատրաստվածություն», «Հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալը» և «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմունքներ» հետևյալ առարկաներից:
Դասընթացի ընթացքում «Գործնական հրաձգություն» առարկայի ավարտից հետո ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողները հանձնում են քննություն: