Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացներ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների ծրագիրը։

Ըստ սահմանված կարգի՝ որակավորման դասընթացներին կարող են դիմել  անձինք, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետին: Կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի՝ անձը, որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և անցել է հոգեբանի որակավորման դասընթացներ:

Դասաընթացներին մասնակցում են հարցազրույցի փուլը հաղթահարած դիմորդները: Ժամանակացույցով նախատեսված որակավորման փուլում մասնագետները անցնում են դասախոսություններ, գործնական պարապմունքներ և պրակտիկա, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային մարմիններում: Դասընթացների փուլն անցնելուց հետո՝ հոգեբանները ստանում են վկայագրեր, որին հաջորդում է քննական փուլը, որը հաղթահարած հոգեբանները, ՀՀ արդարադատության նախարարության կողմից հաշվառվում են ՀՀ քննչական կոմիտեի քաղաքային և մարզային ստորաբաժանումներում:

  • 2021 թվականին «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացներին» մասնակցել է 25 հոգեբան ստացել գործունեություն ծավալելու որակավորման վկայական:
  • 2023 թվականին որակավորման դասընթացներին մասնակցել և վկայագրեր է ստացել ստացել 28 հոգեբան: 8ստացել են  գործունեություն ծավալելու որակավորման վկայական:
  • 2024 թվականին որակավորման դասընթացներին մասնակցել է 21 հոգեբան, մասնակցության վկայական ստացել  20-ը:

 

        Ծրագրի մեկնարկի մասին այստեղ