Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28 հոկտեմբերի, 1991 թվական, Կապան
Աշխատանքային գործունեություն
- 2016 թվականին աշխատել է «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակում որպես փաստաբան-իրավախորհրդատու:
- 2016-2017թվականներին աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում որպես դատավորի օգնական:
- 2017-2018 թվականներին աշխատել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունում որպես փաստաբան-իրավախորհրդատու:
- 2018-2019 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ:
- 2019-2022 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի պետ:
- 11.01.2022-23.02.2022 թվականներին եղել է Արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:
- 24.02.2022 թվականին նշանակվել է Արդարադատության նախարարության վերահոսկողության վարչության պետ:
Կրթություն
- 1998–2008 թվականներին սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում, ք․ Կապան։
- 2008-2013 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի, Իրավագիտության ֆակուլտետում, բակալավրի աստիճան:
- 2013-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի, Իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոսի աստիճան:
Այլ տեղեկություններ
- 2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
- Ամուսնացած է:
- Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Կենտրոնի գործունեության առարկան և խնդիրներն են՝
- Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը.
- իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչների մշակումը և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.
- սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը քրեակատարողական հիմնարկներում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար.
- դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը.
- քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը.
- սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման շրջանակում պետական և ոչ պետական մարմինների փոխգործակցության համալիր միջոցառումների իրականացումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ միջոցառումների, խորհրդատվության և համաժողովների կազմակերպումը.
Առնչվող օրենսդրություն՝