Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման նպատակով հարկադիր կատարումն ապահովող ծառայողների համար  իրականացվել  է   վերապատրաստում:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանրապետությունում հանդիսանում է միակ ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների վերապատրաստում: Կենտրոնի կողմից տարեկան վերապատրաստվել  է 60 հարկադիր կատարող: