«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը Հայաստանում միակն է, որն ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը: Կազմակերպությունը քրեակատարողական հիմնարկներում շարունակական կրթություն ապահովող միակ կառույցն է:

 Հաշվի առնելով միջազգային փորձը և դատապարտյալների զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը՝ սույն ծրագրի շրջանակում դատապարտյալների  համար իրականացվում են հետևյալ դասընթացները՝

  • « Դեկորատիվ կիրառական արվեստ /խեցեգործություն, գծանկար, վիտրաժ, կոլաժ, գծագրություն/
  • «Օտար լեզու/անգլերեն/»
  • «Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ»
  • « Համակարգչային հմտություններ»
  • «Կարի հիմունքներ»
  • «Վարսավիրական հմտություններ»
  • «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի  կառավարում/»
  • «Կահույքաշինության հիմունքներ»
  • «Դիմահարդարում»
  • «Էթիկա և հայագիտություն»

    «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը միտված է դատապարտյալների,  կալանավորված անձանց և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը՝ կրթության, գեղագիտական դաստիարակության և մասնագիտական հմտությունների դասավանդման միջոցով՝ ամենամյա պարբերականությամբ:

 Յուրաքանչյուր տարի Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացնում է մոտ 120 կալանավորված և/կամ դատապարտված անձանց  համար դասընթացներ: