
Գայանե Հովակիմյանը իր ելույթի խոսքում ներկայացրեց Կենտրոնի գործառույթները` մասնավորապես ներկայացրեց առաջիկայում այս ուղղությամ համատեղ իրականացվելիք ծրագրերը, որոնք միտված են իրավախախտ անձանց ուղղմանն ու վերասոցիալականացմանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նոր գործիքակազմը, որը կարևորագույն միջոց կհանդիսանա պայմանական վաղաժամկետ զեկույցի պատրաստման, ինչպես նաև ռիսկերի և կարիքների խոր գնահատման, վերահսկողության պլան կազմելու գործընթացում՝ Պրոբացիայի ծառայության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Քննարկվեց նոր գործիքակազմի ներդրման կարևորությունը, կիրառման մեթոդները և եղանակները, որոնց արդյունքում այն անցավ վերջնական մշակման փուլ:
ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյն իր խոսքով ողջունեց Պրոբացիայի ծառայության աշխատակիցների՝ նման հանդիպում իրականացնելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես ակտիվ աջակցություն ցուցաբերել ծառայության կայացման գործում:
Ծառայության պետ Գևորգ Սիմոնյանն իր ամփոփիչ ելույթում կարևորել է ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ ունեցած համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն ընձեռելու համար:
