Երեխաներին սեռական բռնությունից ու դրա ցավալի հետևանքներից զերծ պահելու համար Հայաստանը որոշել է միանալ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը։