«Դպրություն»․ «Կրթություն բոլորի համար» խորագրով միջոցառումը բանտային կրթության բաղադրիչ

«Դպրություն»․ «Կրթություն բոլորի համար» խորագրով միջոցառումը բանտային կրթության բաղադրիչ

Հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարը շարունակում է ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթամշակութային ծրագրերի մասին պատմող հաղորդումների շարքը:

Ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթության իրավունքը կարևորելու, կազմակերպելու, ավելի արդյունավետ դարձնելու նպատակով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը համատեղ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացրեցին «Կրթություն բոլորի համար» խորագրով միջոցառումը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հեղինակած «Կամքը հայի», «Հանցագործություն ողբերգություն տառապանքներ» և դատապարտյալ Դավիթ Խաչատրյանի «Կեղտոտ ձեռքերով տղան» գրքերի շնորհանդեսը: Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Լռության մարմնավորում» խորագրով ցուցահանդես-վաճառք:

Մանրամասն՝ այստեղ

About the author

admin administrator