glxavor kes

2017 թվականի մարտի 20-ից ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացները: Խմբերում ներառված են քրեակատարողական ծառայողներ՝ Քրեակատարողական վարչությունից և «Հրազդան», «Կոշ», «Աբովյան», «Արմավիր», «Արթիկ» «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներից:

Քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացի ծրագրերը, ժամանակացույը և խմբերի կազմը հաստատված է ՀՀարդարադատության նախարարի  2017թ.-ի  փետրվարի <<16>>– ի N 72-Ա հրամանով: Իրականացվել է 1895 քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում՝ 72 ակադեմիական ժամ:

Ծրագիր