glxavor kes

ՀԱԿԻՐՃ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2015 թվականին ՀՀ Արդարադատության  նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի կողմից իրականացված «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակում անչափահասների  արդարադատության ոլորտում խնդիրների, նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների համապարփակ, միասնական, համատեղ դիտարկման և մշակման համար ձևավորվել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի  30 -ի N633-Ա  հրամանով:

  Խորհրդի գլխավոր նպատակն է երեխաների համար մատչելի դարձնել արդարադատությունը, խթանել համակարգի ներսում միջգերատեսչական համագործակցությունը: Խորհուրդը հարթակ է տարբեր կառույցների և կազմակերպությունների միջև արդարադատության մատչելիության ոլորտի բարելավմանը վերաբերվող հարցերի քննարկման և խնդիրների լուծման համար՝ ապահովելու  դրանց կայունությունը և արդյունքների ամրապնդումը:

Խորհուրդը, որպես միջգերատեսչական մարմին, ներկայացնում է ոլորտի կառույցների խնդիրները և ոլորտում առկա հարցերը՝ նպաստելով միջգերատեսչական համագործակցությանը, տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, մշակում է համապարփակ ռազմավարություններ և համատեղ գործողություններ՝ ուղղված երեխաների արդարադատության մատչելիությանը:

Կարևոր է նաև շեշտադրել խորհրդի դերն օրենսդրական բարեփոխումների խթանման, մասնավորապես քրեական, քրեադատավարական, քրեակատարողական օրենսգրքերում և առկա նախագծերում երեխաների արդարադատությանն առնչվող համապատասխան առաջարկությունների ներկայացման առումով:

Խորհուրդը կազմված է պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներից:

Խորհրդի քարտուղարությունն  իրականացնում է  «Իրավական  կրթության  և վերականգնողական  ծրագրերի  իրակկանացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից: