27.02.2023թ.

   Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Ֆիզիկա»  առարկայի ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար, շաբաթական՝ 2 ժամ:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում՝ Ձև 1 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման),

 

  • մեկ լուսանկար 3 × 4 չափի,

 

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

 

  • անձը հաստատող փաստաթուղթ,

 

  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,

 

  • ինքնակենսագրություն Ձև 5 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման),

 

  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,

 

  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

 

  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող

փաստաթղթեր՝ առկայության դեպքում,

 

  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

 

Վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):

Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:

 

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև փետրվարի  10 -ը  ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ՝ ոչ աշխատանքային օրերից: