Հարգելի Հավակնորդներ,
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածի 13.1-րդ կետը, ինչպես նաև Ձեր և Կազմակերպությյան միջև կնքված՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար ուսուցման դասընթաց անցնելու մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 3.3 կետը՝ տեղեկացնում է, որ ուսուցման դասընթացի վերջնական արժեքը կազմել է 72150 (յոթանասուներկու հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
Կազմակերպությունը միևնույն ժամանակ տեղեկացնում է, հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին, սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման 2020 թվականի դասընթացների իրականացումը կհետաձգվի մինչև ռազմական դրության ավարտը:
Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել Կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660: