«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Անգլերեն» և «Ձեռնարկատիրություն» առարկաների ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար:
Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝
1. Գրավոր դիմում,
2. Փաստաթուղթ (դիպլոմ) ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճեն,
4. Ինքնակենսագրություն,
5. Մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար 3/4 չափի,
7. Օտարերկրացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
8. Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Ցանկացողները պետք է դիմեն Մ.Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: