Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  աշխատանքի է հրավիրում  վարսահարդար-դասընթացավարների՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2024 թվականի հրամանով հաստատված ոչ ֆորմալ կրթական  ծրագրի «Վարսահարդարման հմտություններ» մոդուլի դասավանդման նպատակով: Դասընթացները իրականացվելու են ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի մասնագիտացված կենտրոնում:

Անհրաժեշտ հմտություններ ՝

✅ համապատասխան մասնագիտական դասընթացների կամ վերապատրաստումների վկայականի/հավաստագրի առկայություն,

✅     առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

✅   «Վարսահարդար» մասնագետի որակավորումը կդիտվի որպես առավելություն:

Անձնային հատկանիշներ՝  պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում, հետաքրքասիրություն, նախաձեռնողականություն:

Ցանկացողները կարող են դիմել աշխատանքային  օրերին (9:00-18:00) ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»  ՊՈԱԿ՝  ք. Երևան, Մ. Խորենացի 162ա (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ) հասցեով՝ ներկայացնելով ինքնակենսագրական /CV/ կամ ուղարկել Կազմակերպության էլ. հասցեին. [email protected]: