Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  հրավիրում  է աշխատանքի  դասընթացավարների՝ հաշվապահի, հոգեբանի,  ներկարար թիթեղագործի /ավտոմեքենայի/, անգլերենի մասնագետի՝ «Իրավախախտում կատարած անձանց՝ գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2024 թվականի հրամանով հաստատված մոդուլներով ոչ ֆորմալ կրթական  ծրագրում «Օտար լեզու/անգլերեն/», «Հաշվապահություն», «Հոգեբանություն», «Ներկարար թիթեղագործ /ավտոմեքենայի/» թեմաներով առարկաները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին դասավանդելու համար:

   Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

✅   համապատասխան մասնագիտական  գիտելիքների առկայություն

✅   դասավանդելու  հմտություն և կարողություն

✅ «Օտար լեզու/անգլերեն/», «Հաշվապահություն», «Հոգեբանություն» առարկաների դասավանդման համար մասնագիտական որակավորումը պարտադիր է, իսկ «Ներկարար թիթեղագործ /ավտոմեքենայի/» մասնագետի որակավորումը կդիտվի որպես  առավելություն:

     Անձնային հատկանիշներ՝ պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում, ուշադրություն դետալներին, ստեղծագործական մոտեցում, հետաքրքասիրություն, նախաձեռնողականություն:

Ցանկացողները պետք է դիմեն բոլոր աշխատանքային  օրերին ( 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում) ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»  ՊՈԱԿ՝  ք. Երևան, Մ. Խորենացի 162ա (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ) հասցեով՝ ներկայացնելով ինքնակենսագրական  /CV/  կամ ուղարկել Կազմակերպության էլ. Հասցեին. [email protected]:

 

Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53

Ընդունելության վերջնաժամկետն է  հունիսի 28-ը։