Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին N 847-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետում ամրագրված է, որ հոգեբանի որակավորման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթացներ:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 334-Լ հրամանով հաստատված հավելված N 1-ին (այսուհետ՝ ուսուցման կարգ ) համապատասխան՝ հոգեբանի որակավորման դասընթաց անցնելու համար, հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակով որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների (այսուհետ՝ հավակնորդ) ընդունելություն:
Որակավորման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝
1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
3) ինքնակենսագրություն.
4) հոգեբանի մասնագիտությամբ համապատասխան բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմի պատճենը (դիպլոմի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
5) 2 գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի ․
6) դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը հավաստող տեղեկանք կամ գործատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր:
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:
Որակավորման դասընթացը կմեկնարկի 2024 թվականի սեպտեմբերից, ուսուցման տևողությունը 120 ակադեմիական ժամ է (առնվազն 4 շաբաթ) (տե՛ս դասընթացի ծրագիրը), ինչպես նաև տասն աշխատանքային օր (առնվազն 2 շաբաթ) տևողությամբ պրակտիկա:
Կազմակերպությունը հավակնորդների դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին դիմողի համապատասխանությունը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, ուսուցման կարգի 16-րդ կետին համապատասխանությունը, որոնց հաստատումից հետո թույլատրում է դիմողին (հավակնորդին) մասնակցել դասընթացի մասնակիցների ընտրության հարցազրույցին։ Որակավորման դասընթացի մասնակիցների ընտրության հարցազրույցին մասնակցել չի թույլատրվում, եթե՝
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) դիմողը չի բավարարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված որևէ պահանջի.
3) դիմողը սույն հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել որակավորման դասընթացին մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Հարցազրույցն անցկացնում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը՝ ուսուցման կարգին համապատասխան: Հարցազրույցի ժամանակ ստուգվում են դիմողի հավակնորդի մասնագիտական գիտելիքները և գործնական իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը։ Յուրաքանչյուր դիմողի հավակնորդի հարցազրույցն անցկացվում է առանձին։ Հարցազրույցը կարող է ձայնագրվել դիմողի հավակնորդի պահանջով։
Ուսուցումն անվճար է՝ նախատեսված 30 Հավակնորդի համար: Դասընթացին ներգրավված Հավակնորդները կապահովվեն սնունդով և անհարժեշտության դեպքում՝ գիշերակացով մարզերի բնակիչ հանդիսացող Հավակնորդները:
Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406 և 010-574453:

Ուսուցման ծրագիր