Նորություններ

ԵՐԵԽՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Մարդու իրավունքների օրը` դեկտեմբերի 10-ին, Երևանի չորս համալսարանների ուսանողների մասնակցությամբ ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ քննարկում երեխաների իրավունքների մասին, որը վարում էր դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:

 
Ավելին …

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ

DVV International in Armenia թիմը մասնակցեց Բանտային կրթության միջազգային օրվան նվիրված «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցող «Կրթություն բոլորի համար» ծրագրի միջոցառմանը:

Ավելին …

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԵՏ

«Երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագրի շրջանակում ՀՀ Արդարադատության նախարարության իրավասության ներքո գործաող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը» Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ կազմակերպեց մի շարք դասընթացներ` սոցիալական աշխատողների, արդարադատության ոլորտի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Նպատան էր բարելավել միջգերատեսչական համագործակցությունը ՝ ի պատասխան երեխաների առևանգման դեպքերի, ինչպես նաև նպաստել ԶԼՄ-ների կարողությունների կայացմանը ՝ երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը զգայուն կերպով լուսաբանման նպատակով՝ հիմք ընդունելով 2018 թվականին Մեծ Բրիտանիայի աջակցությամբ մշակված հաղորդակցման ռազմավարությունը:

Ավելին …

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԶԳԱՅՈՒՆ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ընտանեկան բռնության դեմ պայքարի և այն կանխելու, ներկա և հետագա նախաձեռնությունների արդյունավետությունը բարձրացնելու և զգայուն լուսաբանելու նպատակով` նոյեմբերի 21-ին Կենտրոնի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում կազմակերպվեց «Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» խորագիրը կրող դասընթաց-քննարկում՝ ՀՀ արդարադատության նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ համատեղ: Այն ներառում էր երեխաների նկատմամբ բռնության դեպքերի լուսաբանմանը վերաբերող իրավական, մեդիա և հոգեբանական թեմաներ: Դասընթացին մասնակցում էին տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, անկախ լրագրողներ, ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը: Նա իր խոսքում կարևորեց ԶԼՄ-ների երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ճիշտ և զգայուն լուսաբանումը:

Ավելին …

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

2019 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովը, որի ընթացքում ամփոփվեց «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները: Այն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի աջակցությամբ:

Ավելին …

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2019 թվականի հոկտեմբերի 24-ից 25-ը տեղի ունեցավ «Երեխաների առևանգման դեպքերին միջգերատեսչական համագործակցության արձագանքման կարողությունների զարգացում» երկօրյա դասընթացը համայնքային սոցիալական աշխատողների և արդարադատության ոլորտի ներկայացուցիչների, մասնավորապես պրոբացիայի ծառայողների, հարկադիր կատարումն ապահովող մարմինների, ոստիկանների, քննիչների համար:

 
Ավելին …

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթության իրավունքը կարևորելու, կազմակերպելու, ավելի արդյունավետ դարձնելու նպատակով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը համատեղ հոկտեմբերի 28-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացրեցին «Կրթություն բոլորի համար» խորագրով միջոցառումը:

Ավելին …

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

Մեկնարկեց «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը, որի գործընկեր է նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2019 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ընդունեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան կազմակերպության կողմից իրականացվող «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի համակարգող խմբին և ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ավելին …

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՄՈՏԵՑՄԱՄԲ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման» ՊՈԱԿ-ի կողմից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ, մեկնարկեց «Երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագիրը, որին մասնակցել է ՀՀ փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը:

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել միջգերատեսչական արձագանքման մեխանիզմները՝ կանխարգելելու և արձագանքնելու ընտանեկան բռնության դեպքերը, խթանելու երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցումը ընտանեկան բռնության դեպքերի առնչությամբ, ինչպես նաև ամրապնդել ԶԼՄ-ների կարողությունները` ընտանեկան բռնության դեպքերում հանրության հետ արդյունավետ հաղորդակցության նպատակով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կարողությունների զարգացման երկօրյա թրեյինգ համայնքային սոցիալական աշխատողների և արդարադատության աշխատակիցների համար երեխաների առևանգման դեպքերին միջգերատեսչական, բազմակողմանի արձագանքի վերաբերյալ, ընտանեկան բռնության դեպքերում երեխայակենտրոն իրավունքի մոտեցման վերաբերյալ քննիչների և արդարադատության աշխատակիցների համար ուղեցույցի մշակում, տպագրություն և տարածում:

Ավելին …

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2019 թվականի սեպտեմբերի 30-ից մեկնարկել է հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման դասընթացները, որն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

 

Ավելին …