«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2007 թվականից «Իրավաբանական» ծրագրով, իսկ 2013 թվականից նաև «Կարգավորման ազդեցության գնահատում», «Կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրերով վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող մոտ 100 ծառայողների համար: