05.05.2023թ

   Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների աշխատակիցների համար 2023 թվականի մայիսի 4-ից   մեկնարկել են վերապատրաստման եռօրյա դասընթացներ, որոնք իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»  ՊՈԱԿ-ի  ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում  տեղակայված  ուսումնական կենտրոնում:

   Դասընթացները կազմակերպվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի  (IRZ)  կողմից: Մեկնարկին ներկա են եղել ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Թադևոս Նալբանդյանը, IRZ-ի Հայաստանյան ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը, IRZ-ի փորձագետներ Թոմաս Մյուլլերը, Բեթինա Շիլլինգը, Հայկո Օբերլեն, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը  ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:

   Եռօրյա դասընթացներին ուսումնասիրվելու են հանցագործություն կատարած անձանց վարքի հետագա կանխատեսմանն ուղղված միջոցառումները, սեռական բնույթի և բռնության գործադրմամբ հանցագործություն կատարած անձանց համար հոգեբանական աշխատանքները, մասնագիտական ծառայությունների կարևորությունը, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշներն ու այլ թեմաներ:

  Երկօրյա սեմինարին քննարկվել են դատապարտյալների հետ տարվող վերասոցիալականացման բազմաբնույթ աշխատանքներին առնչվող հարցեր:

Համագործակցությունը գերմանական հիմնարդրամի հետ կրում է շարունակական բնույթ:

Հղման աղբյուրը՝ այստեղ