ՀՀ ԱՆ « Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն » ՊՈԱԿ-ի, Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի և « Քաղաքացիական հասարակության ինստիտուտ » ՀԿ-ի հետ համատեղ , հոկտեմբերի 11-13-ը Ծաղկաձորում կայացավ ՝ « Ժամանակակից բանտերի կառավարումը, դինամիկ անվտանգությունը և դրա ապահովումը » թեմայով քննարկում:
Քննարկումն ուղղված էր ՝ Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման, դատապարտյալների վերականգնման և վերասոցիալականացման կարևորությանը:
Անրադարձ եղավ ծառայության ռազմավարությանը, թե ՞ ինչպես է աշխատում քրեակատարողական համակարգը, ի՞նչպես են անձնակազմ-բանտարկյալ հարաբերությունները հաղորդակցվում, և ի՞նչ միջազգային ստանդարտներով և կանոներով է կազմակերպվում անձնակազմի հմտությունների զարգացման գործընթացը:
Քննարկման ավարտին կազմվեց գործողությունների պլան, թե՞ ինչ է պետք անել և ի՞նչ հաջորդականությամբ:
Բրձրաձայնվեց տարբեր առաջարկներ և խնդիրներ:
Քննարկմանը մասնակցում էին Նիդերլանդների հելսինկյան կոմիտեից Պոլ Գեուրտսը, Ցիրա Չանտուրիա, « Քաղաքացիական հասարակության ինստիտուտ » ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը, Քրեակատարողական Ծառայության աշխատակիցներ, Քրեակատարողական հիմնարկների պետեր և «Դատապարտյալների հիվանդանոց » ՔԿՀ-ի պետը:
Քննարկումը կազմակերպվել էր AISPIRA ծրագրի շրջանակում: