ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2022 թվականի փետրվարի 14-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական կենտրոնում մեկնարկվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային ծաեռայողների հատուկ ուսուցման դասընթացները:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 14-ից մինչև հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում: Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման ծրագրում ներգրավված են ՀՀ «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն>> քրեակատարողական հիմնարկների հանրային ծառայողները և ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները: Յուրաքանչյուր խմբի դասընացները տևում են 5 օր:

Հատուկ ուսուցման դասընթացների ընթացքում ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները կտիրապետեն ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումից խոցված անձանց առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններին, ինչպես նաև կծանոթանան և կուսումնասիրեն ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրամ կարգը, պայմանները և սահմանները, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմունքները և քրեակատարողական ծառայողի բարեվարքություն և էթիկան:

Հատուկ ուսուցման դասընթացի ընթացքում ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները ձեռք կբերեն գործնական հմտություններ հատուկ ֆիզիկական պատրաստվածության շրջանակներում, հատկապես ինքնապաշտպանական հնարքների՝ ձեռնամարտի կիրառումով, հատուկ միջոցներ կիրառելու հնարքներին և վարժաձևերին, ինչպես նաև հատուկ ուսուցման ընթացքում կհանձնեն քննություն ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն առարկայից, որն իր մեջ ներառում է վազք, ձգումներ պտտաձողի վրա, սեղմումներ ու հենումներ պառկած և այլն:

Դասընթացի ընթացքում ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները ձեռք կբերեն հմտություններ գործնական հրաձգություն առարկայից, հատկապես կտիրապետեն ծառայողական կարճ ակոսափող հրազենի (ատրճանակի) և մարտական զենքի (ինքնաձիգ) պրակտիկ կիրառման հնարքներին և վարժաձևերին: «Գործնական հրաձգություն» առարկայի ավարտից հետո ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողները հանձնում են քննություն:

About the author

admin administrator