02.06.2023 թ.
Սույն թվականի հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր ցուցահանդես, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերում ընդգրկված դատապարտյալները: Միջոցառումը կազմակերպվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսին ներկա են եղել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անդամներ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը , նույն բաժնի հանրակրթության մասնագետներ, ինչպես նաև արվեստագետներ՝ գրող, հրապարակախոս Սամվել Խալաթյանը, թատրոնի դերասան Սարգիս Ավետիսյանը և նկարիչ Աշոտ Հախոյանը:
Խեցեգործության ուսուցիչ Ալեքսան Բալայանի աջակցությամբ կրթական ծրագրերի մասնակիցները ներկայացրել են կիրառական արվեստի իրեր և նկարներ: Ցուցահանդեսում ներկայացվել են նաև Ալեքսան Բալայանի և Աշոտ Հախոյանի աշխատանքները:
Միջոցառմանը մասնակցել է 20 դատապարտյալ, որոնք ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների կողմից արժանացել են շնորհավորանքի և գովեստի խոսքերի:
Հղման աղբյուրն՝ այստեղ