Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ տեղի ունեցավ «Սուրբ Զատկին ընդառաջ» խորագրով միջոցառում:
Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները խեցեգործության ուսուցիչ Արման Ալեքսանյանի աջակցությամբ ցուցահանդես էին պատրաստել: Ցուցադրվեցին սովորողների ձեռքի աշխատանքները, որոնք պատրաստվել էին Սուրբ Զատիկի թեմայով՝ կավից սպասք, նկարներ և կիրառական արվեստի այլ իրեր:
Միջոցառման ընթացքում տեսանյութ ցուցադրվեց, որտեղ ներկայացվում էր ցուցահանդեսին պատրաստվելու ողջ գործընթացը:
«Սուրբ Զատկին ընդառաջ» միջոցառմանը մաս էր կազմում պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանի պատրաստած դասախոսությունը՝ Սուրբ Հարության տոնի հոգևոր և ազգային ավանդական խորհրդի վերաբերյալ :
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ զատիկի ձու կռվացնելու ավանդական արարողությունը: