05.06.2023թ.
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կրթական ծրագրերում ներգրավված դատապարտյալների համար անցկացվել են սոցիալ-հոգեբանական տեսագործնական դասընթացներ՝ «Ընտանիք», «Արդյունավետ հաղորդակցություն» թեմաներով:
Հունիսի 2-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» և հունիսի 5-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկներում դասընթացավարներ՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթության և վերականգնողական ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը, նույն բաժնի գլխավոր և հանրակրթության մասնագետներ Արտաշես Մակարյանը, Աննա Պողոսյանը, Արփինե Քոչարյանը և Հասմիկ Իգիթյանը ներկայացրել են ընտանիքի գաղափարը, նրա գործառույթները և դերը պետության ու հասարակության հիմքում: Դասընթացներն ավարտվել են թեմայի շուրջ հարց ու պատասխանով:
Նշենք, որ սոցիալ-հոգեբանական տեսագործնական դասընթացները կրում են շարունակական բնույթ: