05.04.2023թ.

      Ապրիլի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Պուշկինի, Լերմոնտովի և Եսենինի սիրային լիրիկան»   խորագիրը կրող միջոցառում: Այն կազմակերպվել էր  ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի «Ռուսաց լեզու» և «ՏՀՏ» առարկաների շրջանակներում: Միջոցառումը պատրաստեցին և վարեցին ուսուցչուհիներ՝ Լիլյա Հարությունյանը և Մանուշակ Թևանյանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ:

Միջոցառման ընթացքում հանրակրթական ծրագրում ընդգրկված  ավագ և հիմնական դպրոցներում սովորող դատապարտյալները  ներկայացրեցին  ռուս  մեծանուն  գրողների պոեզիան,  հնչեցին նշյալ գրողների լիրիկական ստեղծագործությունները, իսկ ձևավորումը և նյութերի տեսարժանությունը ապահովվել էր «ՏՀՏ» առարկայի շրջանակներում՝ տեսասահիկի միջոցով սովորողների կողմից պատրաստված  թեմատիկ  պատկերներով: