«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, շարունակում է «Անչափահասների շրջանում առցանց հանցագործությունների կանխարգելման նպատակով իրազեկման» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել երեխաների թվային գրագիտությունն ու պաշտպանվածությունը առցանց միջավայրում։
Ծրագրի շրջանակում Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանի մասնակցությամբ ս․թ․փետրվարի 28-ին, մարտի 4-ին և մարտի 6-ին այցելություններ են եղել Լոռու Գեղարքունիքի մարզերի և Երևանի դպրոցներ, վերջինս հանդիպել է աշակերտների ու ուսուցիչների հետ՝ ամփոփելով ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու երեխաների ստեղծած աշխատանքները։
Ծրագրի ընթացքում 12-16 տարեկան երեխաները մասնակցել են դասընթացների՝ ուղղված թվային անվտանգությանը, առցանց միջավայրում հնարավոր վտանգներին և դրանց կանխարգելմանը։ Դասընթացները ներառել են հետևյալ թեմաները․
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր նախագծային ուսուցման մեթոդը, որի շրջանակում աշակերտները մշակել են իրենց սեփական լուծումները թվային անվտանգության ոլորտում։
Դպրոցներում կազմակերպված հանդիպումների ընթացքում նրանք ներկայացրել են իրենց պատրաստած էլեկտրոնային պաստառները, տեսահոլովակները, սոցիալական քարոզչական արշավները, ինչպես նաև տարբեր հետազոտական աշխատանքներ՝ ուղղված համացանցում անվտանգ և պատասխանատու օգտագործման խթանմանը։
Դպրոցներ այցելությունների ընթացքում Հայկ Սանոյանը անձամբ հանդիպել է երեխաների հետ, հետևել նրանց ներկայացրած աշխատանքներին, քննարկել թվային անվտանգության արդիական մարտահրավերները։
Նրա խոսքով․”Այս ծրագիրը ցույց տվեց, թե որքան կարևոր է երեխաների իրազեկվածությունը թվային սպառնալիքների վերաբերյալ։ Նրանք ոչ միայն ստացան տեսական գիտելիքներ, այլև կարողացան դրանք կիրառել՝ մշակելով իրական լուծումներ, որոնք կնպաստեն իրենց և իրենց հասակակիցների անվտանգությանը։”
Նա ընդգծել է, որ աշակերտների կողմից ներկայացված նախագծերը վկայում են նրանց խորացված գիտելիքների և պատասխանատու մոտեցման մասին․”Երբ տեսնում ենք, որ երեխաները ոչ միայն գիտակցում են թվային անվտանգության խնդիրները, այլև առաջարկում են լուծումներ, դա ծրագրի ամենամեծ հաջողություններից է։”
Ծրագրի արդյունքները կամփոփվեն 2025 թվականի մարտի 14-ին՝ Մատենադարանում, որտեղ կներկայացվեն լավագույն աշակերտական նախագծերը։
Միջոցառմանը կմասնակցեն կրթական համակարգի ներկայացուցիչներ, փորձագետներ և ծրագրի գործընկերները՝ քննարկելու թվային անվտանգության ոլորտում կատարված աշխատանքը և ապագա անելիքները։