ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2020 թվականի փետրվարի 17-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական կենտրոնում մեկնարկեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները:

Դասընթացներն իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի հունվարի 29-ի N 29-Ա հրամանով հաստատված «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների 2020 թվականի վերապատրաստման և հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների» ծրագրերով, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել 540 քրեակատարողական ծառայողների վերապատրաստում և 1870 քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում:

Հիմք ընդունելով 2019 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը», քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրերում իրականացվել են մի շարք փոփոխություններ, որի արդյունքում դասընթացները համալրվել նոր՝ «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը», «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մեթոդներ», «Քրեակատարողական հիմնարկներում ապաստան հայցողների բացահայտումը և նրանց ուղղորդումը դեպի ապաստանի ընթացակարգ», «Քրեակատարողական համակարգում խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնհատկությունները» և այլ առարկաներով:

About the author

admin administrator