ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2020 թվականի փետրվարի 13-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մեկնարկեց իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության դասընթացները՝ համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի N 30-Ա հրամանով հաստատված «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների» ծրագրի:

Վերոնշյալ դասընթացներին մասնակցում են «Արմավիր», «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները և/կամ կալանավորված անձինք, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շահառուները:

Ծրագրի շրջանակում մասնակիցների համար իրականացվում են հետևյալ դասընթացները՝

  • Դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն, զարդակիրառական արվեստ, խեցեգործություն)
  • Բիզնես գրագիտություն
  • Համակարգչային հմտություններ
  • Հայոց լեզու և գրականություն
  • Օտար լեզու /անգլերեն, ռուսերեն/

About the author

admin administrator